Panorama.am-ը գրում է.
Երեկ ԱԻՆ փրակարական ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 39/8 հասցեում գտնվող «Ավանագարդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ բախվել է երկու ավտոմեքենա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻն լրատվական կենտրոնից հայտոնւմ են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Հունդայի Սոնատա» մակնիշի մեքենան՝ Դ.Կ) և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ Հ.Գ.-ը (ծնված 1965 թ.), Թ. Խ.-ը (ծնված 1968թ.), Ս. Մ.-ը (ծնված 1988 թ.) և Ռ. Ս.-ը (ծնված 1997 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Մուրացան հիվանդանոցային համալիր, որտեղից Հ.Գ.-ը տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, իսկ «Հունդայի սոնատա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Դ. Կ.-ը հոսպիտալացվել է Սբ. Գր.Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



