«Ժամանակ»-ի զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:

 

– Պարոն Կոլերով, սկսենք Ձեր վերջին այցելությունից Լեռնային Ղարաբաղ: Ի՞նչ տպավորություն եք ստացել, Ձեր կարծիքով՝ ի՞նչ է փոխվել Ղարաբաղում վերջին իրադարձություններից հետո, ի՞նչ տրամադրություններ կային մարդկանց շրջանում:

 

– Ես զբոսաշրջիկ չեմ, ես պարբերաբար եմ լինում Ղարաբաղում: Չէի ասի, թե շատ բան է փոխվել, թերևս մնացել է միայն անցած պատերազմի զգացումը: Այն բնակավայրերում, որտեղ ես եղա, արտաքնապես որևէ փոփոխություն չկար, բայց հոգեբանական առումով նկատվում էր, որ պատերազմ է եղել և մարդիկ են զոհվել:

 

– Վերջին շրջանում ռուսական մամուլը ակտիվորեն քննարկում է Հայաստանում «հակառուսական տրամադրությունների» հարցը: Սա ի՞նչ միտում է:

 

– Կարծում եմ, որ հակառուսական տրամադրությունները Հայաստանում առաջացել են Մեդվեդևի և Ռոգոզինի՝ Ադրբեջանին զենքի մատակարարումը շարունակելու մասին հայտարարությունների հետևանքով:

 

– Այո, բայց որոշ հոդվածներում նշվում է, թե հակառուսական տրամադրությունները հրահրվում են ինչ-որ ուժերի կամ մարդկանց կողմից: Բայց Դուք կարծում եք, որ կան օբյեկտիվ նախադրյալներ դժգոհության համար, այդպե՞ս է:

 

– Ես կարծում եմ, որ կան օբյեկտիվ պատճառներ հակառուսական տրամադրությունների համար, առաջին հերթին նկատի ունեմ Ռոգոզինի և Մեդվեդևի հայտարարությունները: Պարզ է, որ այդ պատճառները օգտագործվում են Ռուսաստանի հակառակորդների կողմից, Ռուսաստանի մրցակիցները կարող են և արդեն օգտագործում են այդ տրամադրությունները: Բայց չի կարելի ասել, որ ինչ-որ մեկը հորինել է այդ պատճառները. դրանք օբյեկտիվ են:

 

– Իսկ Ռուսաստանի իշխող վերնախավում, Ձեր կարծիքով, վերագնահատվե՞լ են Ռուսաստանի մոտեցումները Հայաստանի հանդեպ:

 

– Իմ տվյալներով՝ նմանատիպ լուրջ խոսակցություն հրապարակային դաշտում առայժմ չի եղել, բայց ես գիտեմ, որ այդպիսի քննարկումներ կան ոչ հրապարակային ոլորտում։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել