«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Պաշտոնական աղբյուրների հրապարակած վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում պատրաստի սննդամթերքի սպառումը այս տարվա աոաջին 4 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել Է մոտ 14 տոկոսով։

Այս Է ցույց տալիս Հայաստանում պատրաստի արտադրանքի արտադրության, արտահանման և ներմուծման վերաբերյալ ցուցանիշների համադրությունը։ Պատրաստի սննդամթերքի սպառման այսպիսի անկման հիմնական երկու պատճառ կա։ Աոաջինը բնակչության գնողունակության նվագումն Է, կամ ավելի պարզ ասած՝ աղքատացումը։ Երկրորդ պատճառը բնակչության թվի նվազումն Է կամ արտագաղթի ծավալների աճը։ Ուշագրավ Է, որ սննդամթերքի սպառման այսպիսի էական անկումը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ նույն պաշտոնական վիճակագրությանը արձանագրել է տնտեսական ակտիվության ցուցանիշի մոտ 6 տոկոս աճ»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել