Lurer.com–ը գրում է.

Ավարտվեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Վերջին տուրում  Հայաստանի ներկայացուցիչներից Մարիա Կուրսովան պարտվեց, Մարիա Գևորգյանը հաղթեց, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի խաղացին:

Լիլիթ Մկրտչյանը 8 միավորով 4-րդ տեղում է, Մարիա Կուրսովան 6 միավորով գրավեց 32-րդ տեղը, Լիլիթ Գալոյանը 5 միավորով 66-րդ տեղում է, Մարիա Գևորգյանը 4.5 միավորով 92-րդն է:

Չեմպիոն դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Աննա Ուշենինան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել