Հունիսի 4-ին դերասանուհի Անջելինա Ջոլին նշեց իր 41-ամյակը: Նրա ամուսինը` դերասան Բրեդ Փիթը, կնոջը շքեղ նվեր է մատուցել` Մայորկայում 4 միլիոն դոլար արժեքով առանձնատուն, հայտնում է vchaspik.ua-ն:
Ներքին աղբյուրը ամերիկյան People պարբերականին տված հարցազրույցի ժամանակ պատմել է. «Բրեդը Էնջիին հայտնել է, որ այդ շքեղ առանձնատունը նրա ծննդյան օրվա նվերն է, որը դերասանուհին նշել է հունիսի 4-ին: Անջելինան երջանկությունից գտնվել է յոթերորդ երկնքում: Թվում է, նրա երերուն հարաբերություններն ամուսնու հետ վերջապես կարգավորվեցին»: Այժմ դերասանուհին սպասում է արձակուրդի, որը ընտանիքի հետ կանցկացնի նվիրված վիլլայում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել