Ամերիկացին 9 օր կոմայի մեջ է հայտնվել՝ ընդունելով գրիպի դեղամիջոց:

Վաշինգտոնի 28-ամյա բնակչի մոտ ալերգիկ ռեակցիա էր առաջացել իբուպրոֆենի ընդունումից հետո:

Ավելին՝ դեղամիջոցի ընդունումից հետո տղամարդու մաշկը սկսել է պոկվել:

Ջեյսոն Ռայանի մոտ ի հայտ է եկել բավական հազվադեպ վիճակ՝ Սթիվենս-Ջոնսոնի ախտանիշ:

Այս հիվանդությամբ ախտահարվում են մարդու մաշկի բջիջները, ու մաշկը սկսում է օձի կաշվի պես դուրս գալ:

Եթե հիվանդին անհրաժեշտ օգնություն չցուցաբերվի, հիվանդությունը կարող է մահացու լինել:

Դժբախտությունը տեղի է ունեցել Ռայանի հետ անցած տարվա մայիսին:

  

Տղամարդը մի քանի ամիս գամված էր անկողնուն, սակայն հիմա սկսել է, թեև դանդաղ, ապաքինվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել