Lurer.com–ը գրում է.

Լոնդոնը 2008 թվականից ի վեր առաջին անգամ առաջ Է անցել Նյու Յորքից եւ առաջին տեղն զբաղեցրել աշխարհի քաղաքների Global Cities Index վարկանիշում, որը կազմվել Է Kearney խորհրդատվական ընկերության կողմից: Ընդ որում Մոսկվան անցյալ տարվա համեմատությամբ կորցրել Է չորս դիրք եւ իջել 18-րդ տեղը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Ինդեքսը հրապարակվում Է 2008 թվականից եւ ընդգրկում 125 քաղաքներ, որոնք 27 ցուցանիշներով գնահատվում են հինգ կատեգորիաներում՝ գործարար ակտիվություն, մարդկային կապիտալ, տեղեկատվական փոխգործակցություն, մշակույթ եւ քաղաքականություն:

Լոնդոնին եւ Նյու Յորքին հաջորդում են Փարիզը, Տոկիոն, Հոնկոնգը, Լոս Անջելեսը, Չիկագոն, Սինգապուրը, Պեկինը եւ Վաշինգտոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել