Tert.am-ը գրում է.
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փալմ-Քոսթ քաղաքում ալիգատորը փողոցը հատել է անցումով: «Կարգապահ» անցորդի լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ոստիկանության տեղի բաժանմունքը:
Լուսանկարին կից գրառման մեջ ասվում է, որ ալիգատորի երկարությունը մոտ 1.5 մետրի էր հասնում: Գիշատիչը նախ պառկել է ճանապարհին, ապա վեր կացել և անցել ճանապարհով: Այդ ժամանակ ոստիկանները փակել են ճանապարհը մեքենաների երթևեկության համար, որպեսզի կենդանին անվտանգ անցնի փողոցը, ինչը 30 վայրկյան է տևել։
Ալիգատորին բռնելու համար հատուկ մասնագետի են կանչել, սակայն նախքան նրա ժամանելը կենդանին ինքը հեռացել է դեպի իր բնակմիջավայր:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/07/alligator/2043322
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



