ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Հարվարդում համակուրսեցի Կասանդրա Բաթսը, որին 2014 թվականին նախագահը նշանակել էր Բահամյան կղզիներում ԱՄՆ-ի դեսպան, մահացել է այս տարվա մայիսին` այդպես էլ Սենատից հաստատում չստանալով, գրում է New York Times-ը:

Պարբերականի տեղեկատվությամբ` 2014 թվականի մայիսին Սենատը լսումներ է անցկացրել Բաթսի նշանակման վերաբերյալ, որին չի հետևել ոչ մի որոշում: Մայիսի 25-ին, 50 տարեկանում կինը մահացել է սուր լեյկոզից:

Նշվում է, որ այդ հետաձգումը ոչ մի կապ չի ունեցել նրա մասնագիտական բնութագիր հետ, ինչը եղել է անթերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել