Կարծում եմ խորը վերլուծական միտք կամ բացառիկ լոգիկա պետք չէր կռահելու կամ տեսնելու համար, որ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում բջջային կապի ու ինտերնետի մատուցման որակը բարելավվել է` չնայած դեռ պետք է աշխատանք տարվի որակի էլ ավելի բարձրացման նպատակով:
Ինչի եմ սրա մասին գրում: Որովհետև մեր կառավարությունը որոշել էր հարցումներ պատվիրել ու ժողովրդի կարծիքը իմանալ, թե արդյո՞ք վերոնշյալ 5 տարիների ընթացքում քաղաքացիները փոփոխություն նկատել են այդ ոլորտի ծառայություններում: Գուցե ավելի լավ կլիներ, որ անիմաստ ու ակնառու փաստերի մասին հարցումների վրա ծախսվող գումարը ծախսեին այլ կարևոր խնդիրների լուծման կամ հենց այդ ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով: Դուրս գայիք հրապարակ, օրը 10 մարդու հարցնեիք, բոլորն էլ նույնն էին ասելու, ի՞նչ կարիք կար բյուջեից դրա համար գումար հատկացնելու: Թե՞ հարցումներ անցկացնելն ավելի եկամտաբեր է, քան զարգացում ապահովելը...
Հ.Գ. Չեմ սիրում ուրիշների փողերը հաշվել կամ ուրիշի աշխատանքը փնովել, բայց դե այդ աշխատանքն էլ պետք է իմաստ ունենա էլի...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/arman.tatosyan/posts/4304740144746
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել