Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի դահլիճում տեղի ունցավ Զավեն Թագակչյանի և Հռիփսիմե Պիկիչյանի հեղինակած «Հայ ավանդական երաժշտություն» ժողովածուի իններորդ հատորի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են Ջավախքի երգերը և պարերգերը: Գրքի հեղինակը, ներկայացնելով իր աշխատությունը, պատմեց, թե ինչպիսի դժվարություններով է նա հավաքագրել նյութերը` ընկնելով գյուղից գյուղ, հավաքագրելով այն ամենը, ինչ ներկայումս տեղ է գտել գրքում: Նա հանդիսության ժամանակ ներկայացրեց ձայնագրություններ, որոնք արվել էին հավաքագրումների ժամանակ, նաև Զավեն Թագակչյանը ինքը կարատեց 2 երգ` ցուց տալով Ջավախքի երաժշտության ինքնատիպությունը, որը գրավում է հայ երաժշտության մեջ իր ուրույն տեղը: Տպագրվելու են ևս մի քանի հատորներ, որոնցից մեկը նվիրվելու է Ջավախքի հոգևոր երգերի ժողովրդական կատարումներին և այլ երգերի:
Հանդիսությանը ներկա էին Ջավախքը ներկայացնող բազմաթիվ հյուրեր՝ Գագիկ Գինոսյանը, Ժենյա Խաչատրյանը, Աշոտ Մելքոնյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը, բանաստեղծ և բանահավաք Էքնոսը և այլք: Նրանք նույնպես ելույթ ունեցան շնորհանդեսի ժամանակ` ներկայացնելով աշխատանքի կարևորությունը և շնորհակալական խոսքեր ուղղելով այս նախաձեռնության հովանավորներին` Ջավախք հայրենակցական միությանը և ՀՀ Մշակույթի նախարարությանը: Աշոտ Մելքոնյանը նշեց. «Հայ երաժշտական և պարարվեստի մեջ իր յուրահատուկ տեղն է գրավում Ջավախքի թողած ժառանգությունը, և այս գրքի շնորհիվ այն դառնում է մնայուն և բացառիկ դեր ունի ապագա սերունդների համար»:
Շնորհանդեսի վերջում որոշում կայացվեց, որ այս գիրքը ներկայացվի նաև Ջավախքում:



