Replik.am-ը գրում է.
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Կանադայում 80-ականներին կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ ատամնացավը կարելի է անցկացնել կամ գոնե նվազեցնել անգամ առանց բերանը բացելու։
 
Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ անհրաժեշտ է ընդամենը սառցե խորանարդ դնել բութ մատի և ցուցամատի արանքում։ Սառցե խորանարդը պահեք այս հատվածում ուղիղ 6 րոպե 55 վայրկյան։
 
Դա նրանք բացատրում են հետևյալով. ձեռքի այս հատվածում են ավարտվում նյարդային վերջավորությունները, որոնք կապված են ուղեղում ցավի կենտրոնի հետ։
Հետազոտությանը մասնակցածների 90 տոկոսը նշել են, որ սառցե խորանարդն իսկապես թուլացնում է ատամնացավը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել