Մի քանի խոսք ArmPhone-ններից
Այդ հեռախոսների գինը տատանվում է 50.000-ից՝ 150.000 դրամի սահմաններում, ինչը կարելի է ասել, կարող է մեծ սպառում ապահովել թե տեղական և թե արտաքին շուկայում:
Դիզայնի տեսանկյունից մեր արտադրանքը նմանեցնում են Samsung-ին և Iphone-ին: Այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ ուսումնասիրել են հեռախոսների շուկան, կարող են փաստել, որ բազմաթիվ երկրներ, որոնք որ «ազգայնականացնում են» իրենց երկրում պատրաստվող հեռախոսները, դիզայներական նորարարություն շատ քիչ դեպքերում են կիրառում և բազմաթիվ նորաթուխ և անհայտ մոդելներ իրենց արտաքին տեսքով նման են մեզ հայտնի բրենդներին:
Այս ամենի մեջ ամենակարևորը հենց այդ հեռախոսների առկայությունն է. տարբեր ժամանակներում խոսվում է տեղական արտադրանքի զարգացման և նորանոր արտադրությունների բացման մասին. սա կարծում եմ մեկ քայլ առաջ է այդ հարցում.