Չեմ կարծում, որ երեկվա խաղից հետո հետս չհամաձայնվեն անգամ արքայական ակումբի ամենանվիրյալները: Նրանք, ինչպես եւ ողջ աշխարհը տեսան, որ արքայականի խաղը իրենց հավերժ մրցակցի հանդեպ շարունակում է մնալ առնվազն ոչ արքայական: Երկրպագուներից քչերին է հուզում մադրիդցիների հանդերձարանային խնդիրները (սեւ ոչխարներ :) ) Նրանք վերջապես ուզում են վստահ խաղ տեսնել «Բարսելոնայի» հանդեպ: Այո՛, հենց վստահ: Քանի որ «Ռեալը» վերջերս սկսել է հաճախակի հաղթել Էլ Կլասսիկոյում, բայց վաղուց արդեն չի եղել այնպես, որ այդ հաղթանակից հետո խոսվի ոչ թե «Բարսելանայի» թույլ խաղի, այլ հենց «Ռեալի» մեկ գլխով ավելի բարձր գտնվելու մասին: Նրանք, ովքեր չհասկացան, թե ինչ ի նկատի ունեի, ասելով հաղթել մրցակին՝ գտնվելով մեկ գլխով բարձր, առաջարկում եմ մի քանի տարի հետ գնալ եւ վերհիշել այս խաղը:
Տեսա՞ք, թե ինչպես էր 2004-05 մրցաշրջանի Բեռնաբեուում կայացած այդ հանդիպումում «Ռեալը» խաղում իրենից տեսականորեն ավելի ուժեղ մրցակցի դեմ: Նկատեք, որ մասնագետներից շատերի կարծիքով, այդ մրցաշրջանում «Բարսելոնան» «Ռեալից» ուժեղ էր, ինչը ապացուցում է առաջին` Կամպ Նոույում կայացած խաղում այդ տարիների գալակտիկոսի հանդեպ 3-0 հաշվով տարած ջաղջախիչ հաղթանակը եւ պրիմեռայի չեմպիոնի տիտղոսը: Սակայն դա «Ռեալին» չխանգարեց երկրորդ խաղում այ այսպես ճնշել մրցակցին: Իհարկե, թիմի՝ այն տարիների կազմը անհամեմատ ավելի ուժեղ էր, քան հիմա է, եւ թիմում ի վերջո կար Ռաուլը: Սակայն ավելի վատ Կրիշտիանու Ռոնալդույի եւ մնացածների համար, որ նրանք մեզ թույլ են տալիս հիշել այն խաղը: Առաջին հերթին, իհարկե, խոսքը Կրիշի մասին է, քանի որ ինչպես եւ գրեթե 8 տարվա հնությամբ խաղում թիմի 7 համարը խաղադաշտ դուրս եկավ ավագի թեւկապով, բայց ի տարբերություն այն խաղի...
Եվ այն, որ «Ռեալը» միայն վերջին րոպեներին խուսափեց պարտությունից, էլ ավելի ցավալի է դառնում, երբ հիշում ենք, որ «Բարսելոնան» խաղում էր առանց մարզչի: Հիմա երբ մենք իմացանք, որ Պեպը գլխավորելու է Բավարիան, հետաքրքիր է, թե ո՞վ կգլխավորի «Բարսելոնան», քանի որ Տիտոյի առողջական վիճակը շարունակում է անկայուն մնալ: Չնայած ես, չեմ էլ զարմանա, եթե Տիտոյի հեռանալու դեպքում գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնի հենց Խորդի Ռուորան :) : Վերադառնանք խաղին: Այն ցույց տվեց, որ «Ռեալը», պարզվում է, բավականին լավ պահեստայինների նստարան ունի: Մինչ այս բոլորը գիտեին, որ Իգուաինն եւ Բենզեման միմյանց հավասարազոր փոխարինողներ են: Բոլորը գիտեն, որ «Ռեալը» երեք հրաշալի փլեյմեքերներ ունի, եւ ամեն անգամ զարմանում են` Օզիլին, Կակային կամ Մոդրիչին պահեստայինների նստարանին տեսնելով: Բայց ահա այն, ինչ մենք երեկ տեսանք... Կարո՞ղ եք ասել, եթե պահեստայինների նստարանը մաշեցնող Րիկառդո Կառվալյոն դեռ կարող է այսպես` որոշակիորեն հուսալի խաղալ (Չավիի հարվածից հետո գնդակը դատարկ դարպասից դուրս բերել), եթե Մայքլ Էսսիենը կարող է գտնվել խաղադաշտում Ալոնսոյի հետ եւ ոչ միայն չխանգարել վերջինիս, այլ նաեւ մի քանի անգամ Մեսսիից գնդակ խլել, եթե ի վերջո թիմի կազմում կա Ռաֆայել Վարանի պես ֆուտբոլիստ, ով նույնպես Մեսսիին մի քանի անգամ թույլ չտվեց իր ֆիրմային հնարքներն իրագործել, ով թիմի փրկեց վերահաս գոլից, որը կարող էր խփել Ֆաբրեգասը, ով ի վերջո փրկեց թիմին թվացյալ պարտությունից, դառնալով խաղի անվիճելի գլխավոր հերոսը, ապա… Ժոզե, ինչո՞ւ: Ինչո՞ւ մենք մինչ այս չէինք տեսնում այս տղաներին: Չէ՞ որ կոնկրետ Վառանն ապացուցեց, որ նա էլ կարող է ժամանակ առ ժամանակ փոխարինել Ռամոսին կամ Պեպեին, եւ չզարմանաք, եթե մյուս խաղում Պեպեն կամ Ռամոսը, թիկունքում զգալով ֆրանսիացի պաշտպանի շունչը, էլ ավելի լավ խաղան:
Դրա համար էլ հենց պետք է ունենալ լավ պահեստայինների նստարան, որպեսզի նրանք իրենց խաղով ստիպեն հիմնական կազմի խաղացողներին աչալուրջ լինել եւ էլ ավելի լավ խաղան, իսկ անհրաժեշտության դեպքում արժանիորեն փոխարինեն նրանց (հիշո՞ւմ եք, թե ինչպես Կասսիլյասը դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ ;-) ), այլ ոչ թե, ինչպես Ժոզեն է անում, լավ ֆուտբոլիստներին նստեցնելով պահեստայինների նստարանին, կործանել նրանց կարիերան: Անձամբ ես, լինելով Ռիվալդոյի մոլի երկրպագուն, երբեք չեմ ների Կառլո Անչելոտիին իր արածի համար, որ նա թիմ նոր եկած աշխարհի չեմպիոնին, որը փաստացիորեն բրազիլացիներին դարձրեց աշխարհի 5-ակիներ, նստեցրեց պահեստայինների նստարանին եւ փաստացիորեն վերջ դրեց վերջինիս կարիերային թե՛ հավաքականում եւ թե՛ եվրոպական գրանդ ակումբներում, այնինչ Ռիվալդոն դեռ առնվազն 3 տարի կարող էր խաղալ բարձր մակարդակով: Իսկ եթե շատերը մտածում են, որ ընտրությունը նրա եւ շատ ավելի լավ մարզավիճակում գտնվող Շեվչոնկոյի միջեւ էր, ապա ես նրանց կառաջարկեմ հիշել այս խաղը, երբ ռոսոներները իրենց հրաշալի խաղով խուսափեցին պարտությունից՝ հիմնական կազմում ունենալով թե՛ Շևային, թե՛ Ռիվալդոյին եւ թե՛ փոխարինման մտած Ինզագիին:
Պարզաբանեմ, թե ինչու եմ այս ամենը հիշում: Վստահ եմ, որ ինչպես եւ ես` Ռիվալդոյի մոլի երկրպագուս, երբեք չեմ ների Կառլո Անչելոտիին, ինչպես Բեքհեմի շատ ֆանատներ չեն ների Ֆաբիո Կապելլոյին, նույնն էլ ԿԱԿԱՅԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՆԵՐԻ ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻՆ, այսպիսի մակարդակի ֆուտբոլիստով պահեստայինների նստարանը երկարացնելու համար:
Դեռ լավ է, որ Մոուրինյոն լուծեց դարպասապահի հարցը՝ թիմ ետ բերելով Դիեգո Լոպեսին, հակառակ դեպքում, ո՞վ գիտի, թե մինչեւ Կասսիլյասի վերադարձը, Անտոնիո Ադանը, Ռեալի մրցակիցների քանի ֆուտբոլիստի հնարավորություն կտար TVGOLO-ի լավագույն գոլերի շարքում հայտնվել ))))))))))))))
P.S. Որոշ արտահայտություններ գրված են փոխաբերական իմաստով, ուստի եւ ներողություն եմ խնդրում առանց չակերտների գրելու համար, քանի որ ծրագիրը, չգիտես ինչու, ջնջում է չակերտների մեջ գրված ամեն ինչ: