Tert.am-ը գրում է.
Սև ծովից ակտիվ ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում կպահպանվի մինչև հունիսի 10-ը ներառյալ, որի հետևանքով հատկապես կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կրկին մեծ է մնում կարկտի հավանականությունը:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը` ի պատասխան հարցի, թե քանի որ կանխատեսել էր մինչև հունիսի 10-ը անկայուն եղանակ, արդյո՞ք դա ուժի մեջ է մնում և այն  կդրսևորվի անձրևներո՞վ,  թե՞ էլի կարկուտով:

«Ինչպես և կանխատեսվել էր Սև ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են ակտիվ ամպրոպային գործունեություն և հորդառատ անձրևներ»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Ըստ նրա` ցիկլոնը, հատկապես, ակտիվ կլինի հունիսի 7-9-ին, որի հետևանքով կմեծանա և՛ անձրևների ինտենսիվությունը, և՛ տևողությունը:

Նշված ժամանակահատվածում ամպրոպների ժամանակ պետք է սպասել նաև քամու ուժգնացում 20-25մ/վրկ:

Իսկ հունիսի 7-9-ին պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 3-5 աստիճանով:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել