images«Սիրած պահելը» վերջերս բավականին լայն տարածում է գտել: Սիրածները կարող են լինել մեկանգամյա կամ երկարաժամկետ: Կարճաժամկետն ասենք թե դեռ ոչինչ, բայց ահա երկարաժամկետ սիրածներն արդեն կարող են լուրջ վտանգ հանդիսանալ ընտանիքի համար:

Հիմնականում «ձախ» գնում են տղամարդիկ` պատճառաբանելով, որ «միևնույն բորշը ամեն օր չես ուտի«: Իսկ այդ նույն «ամենօրյա բորշերը» երբեմն ապացուցելու համար, որ իրենք կարող են լինել, օրինակ պաղպաղակՙ կամ կծու սոուս, կամ խորոված` հայ իրականության մեջ` հենց իրենք են «ձախ» ճանապարհն ընտրում: Իսկ ի՞նչ անել, եթե դա իրական սեր է... Ումի՞ց բաժանվել: Վերջիվերջո, եթե լուրջ խոսենք, հեռանում է ՍԻՐԵԿԱՆԸ, այլ ոչ թե ՍԵՐԸ ...

1




Ինչո՞ւ են տղամարդիկ սիրուհի պահում եւ ո՞ր դեպքում է արդարացվում տղամարդու դավաճանությունը: 
Ինչպե՞ս դիմագրավել սիրուհի դառնալու գայթակղությանը կամ ինչպե՞ս պայքարել ամուսնու սիրուհու դեմ: «Ազատ գոտում» արծարծվելու է այս կարևոր խնդիրներից 
մեկը: Կարևոր, քանի որ խնդիրը խոշոր չափերի է 
հասնում մեր երկրում: Եվ խնդիր, քանի որ երևույթը ուղիղ և անմիջականորեն ընտանիքների կործանման  պատճառ է հանդիսանում:

Մասնակցեք քննարկմանը և հայտնեք ձեր կարծիքը այս թեմայի վերաբերյալ: Ամենահետաքրքիր տեսակետներ հնչեցնողները հնարավորություն կստանան հայտնվելու Հ1-ի եթերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել