Ապրիլյան դեպքերը աշխարհաքաղաքական նոր իրավիճակ ստեղծեցին տարածաշրջանում, սակայն դրա հետ մեկտեղ որոշակիորեն փոխվեց նաև ներքաղաքական մթնոլորտը։ Պատերազմի ժամանակավոր դադարի ու արդյունքի արձանագրումը որոշակիորեն բեկանեց իշխող ՀՀԿ դիրքերը,սակայն կոնցեպտուալ առումով գալիք ՏԻՄ և Պառլամենտական ընտրություններին նրանք մոտենում են դոմինանտ կարգավիճակով։ դեպքերը,անշուշտ, Իշխանությունը վերարտադրվելու խնդիր չունի,սակայն ներդաշնակ վերարտադրության առումով դեռևս որոշակի անհստակություն կա։ Սա ավելի շատ ներիշխանական խմորումների ժանրից է,սակայն դժվար ճակատագրական նշանակություն ունենա ՀՀԿ-ի համար։
Փորձը ցույց տվեց,որ արտաքին վտանգը կարող է հանդիսանալ երկխոսության կամուրջ նույնիսկ ամենաուժեղ հակասություններ ունեցող քաղաքական ուժերի միջև։ Տեր-Պետրոսյան –Սարգսյան հանդիպումը հիշեցնում էր ավելի շատ նախկին զինակիցների մեղքերի թողության հանդիպում։ Բնականաբար առանձնազրույցի մեխը Ղարաբաղի թեման էր,սակայն գաղտնիք չէ որ ներքաղաքական հարցերը Հայաստանում հիմնականում որոշվում են կուլիսային բանակցությունների ընթացքում և հանդիպումը որոշակիորեն նաև այդպիսի հարցերի պատասխաններ տվեցին։ Բացառված չէ,որ ՀԱԿ առաջնորդը Ղարաբաղի հարցում իշխանություններին անվերապահ աջակացություն ցույց տալով, փրկեց սեփական կուսակցությանը,որը հոգեվարքի նշաններ էր ցույց տալիս մինչ այդ ու սպառնում էր չհայտյվել հաջորդ Պառլամենտում ։ Ինչու ոչ,միգուցե առաջիկայում,թեկուզ միջնորդավորված,ականատես լինենք ՀԱԿ – ՀՀԿ երկխոսության փորձերին։
ՀՀ առաջին ու երկրորդ նախագների հանդիպումը խառնեց նաև ընդդիմադիր ճամբարի մյուս խաղացողների խաղաքարտերը։ Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում հիմնադրված կուսակցությունները «Ալյանս» «Լուսավոր Հայաստան» « Քաղաքացիական Պայմանագիր» հիմնականում դիրքավորվեցին ընդդիմադիր դաշտում,ոմանք կառուցողական,ոման ավելի ռադիկալ տեսակետներով։ Վարքաբանական իմաստով գոնե նախնական փուլում վերոնշյալ կուսակցությունների մոտ փոփոխություն նկատվում է,որովհետև կուսակցության քաղաքական մասնակցության ձևն ու իշխանության հետ մրցակցությունը դիտարկվում է բոլոր ընտրական պրոցեսների մեջ ներգրավված լինելու մեջ։ Սա ինչ խոսք,ողջունելի զուտ այն իմաստով,որ քաղաքական նոր ուժերը սկսում են աստիճանաբար հասկանալ որ ուժի,ուլտիմատումի ու «գնամ,կոտրեմ,ջարդեմ» -ի տեսանկյունից իշխանության հետ խոսելը անարդյունավետ ու ոչինչ հանգեցնող ճանապարհ է։
Առայժմ անհայտ է սեփական փլատակների տակ մնացած ԲՀԿ –ի ճակատագիրը։ Փերտվարյան հայտնի իրողություններից ու Գագիկ Ծառուկյանի քաղաքական էվակուացումից հետո կուսակցության նախագահի պաշտոնը ստանձնած Նաիրա Զոհրաբյանին այդպես էլ չհաջողվեց կազմակերպել կուսակցության ռեաբիլիտացիան։ Հակառակը, կուսակցության օլիգարխիկ մասի դուրս գալուց հետո ԲՀԿ քաղաքական թիմն էլ տրոհվեց,իսկ նրա արբանկանները արդեն հայտարարել են նոր կուսակցություներ ստեղծելու ու սեփական նախաձեռնությամբ հանդես գալու մասին « Ալյանս» «Ռեֆոմիստներ» «Համախմբում» ։ Վերջինիս կորդիանտորը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը,ով նույնպես կուսկացության գործունեությոը տեսնում է ընդդիամդիր բևեռում։ Սակայն ի տարբերություն մյուս ընդդիամդիրների Օսկանյանը խոցելի է այնքանով,որ նախ ինքը ժամանակին մաս է կազմել մի համակարգի,որի օրգանական շարունակությունն է գործող իշխանությունը և երկրորդ՝ նախկին արտգործնախախարին ոչ մի կերպ չի հաջողվում դուրս գալ ՀՀ երկրորդ նախագ Ռոբերտ Քոչարյանի ստվերից։
Բավականին մշուշոտ է նախկին ՕԵԿ,ներկայումս Հայկական Վերածնունդ կուսակացության ճակատագիրը։ Իշխանության հետ կոալիցիան մեծ հաշվով ոչինչ չտվեց այս կուսակցությանը,հակառակը,եղած հանրային վստահությունն էլ գնալով սպառվեց։ Որոշումների ընդուման հարցում դերակատարության բացակայությունը այդ կուսակցությանը ստիպեց դուրս գալ կոալիցիայից և անվան փոփոխությունն ու կազմի որոշակի համալրումը դեռևս բավարար նախապայման չեն հանրային վստահությունը վերականգնելու համար։
Հանրային վստահության մսխման լավագույն օրինակը թերևս Ժառանգություն կուսակցությունն է։ Ցավոք,երբեմնի ամենահեռանկարային ու կառուցողական օրակարգ ունեցող կուսակցությունից այսօր գրեթե բան չի մնացել։ Սա հիմանկանում պայամանվորվում է կուսակցության ներսում խմորումների,առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանի՝երբեմն ոչ միանշանակ ու ռացիոնալ որոշումներով,իսկ հաճախ նաև դրանց բացակայությամբ։ Գալիք ընտրություններին Ժառանգությունը մոտենում է բզկտված ու անորոշության պայմաններում,կուսակցության հետագա գոյությունն էլ մեծ վտանգի տակ է։
Ամենակայունը,թերևս, ՀՅԴ դիրքերն են,որոնք շնորհիվ ՀՀԿ հետ կազմած կոալիցիայի ավելի մեծացրեցին իրենց հնարավորությունները գալիք պառլամենտում հայտնվելու համար։ Դաշնակցության պարագայում կարևոր է հայդատականության գործոնը,քանի որ վերջինս սփյուռքում ունեցող իր կառույցների շնորհիվ հանդիսանում է այդ հարցի հիմնական կրողն ու իրականցնողը։ Բացի այդ ներքաղքական հարցերում ՀՅԴ –ն երբեք իշխանության նկատմամբ հանդես չի եկել ռադիկալ դիրքերից,որը թեև շատ հաճախ հանրային ընկալման կոնտեքստում բացասական երանգ է ստանում,սակայն քաղաքական պրագամտիզմի արդյունից միանգամայն արդյունավետ է։
Սեպտեմբերին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Նոր ստեղծված կուսակցությունների համար սա ուժերի փորձարկման լավ հնարավորություն է (ՔՊ-ն օրինակ ՏԻՄ ընտրությունների մասկացության փորձ ունի Հրազդանի ընտրությունների մասով): Սա նաև փորձաշրջան է 2017 թվականի Պառլամենտական ընտրություններին նախապատրաստվելու և Խորհրդարանում ներակայցվելու համար։ ՏԻՄ ընտրությունները ցույց կտան թե որքանով են մրցունակ վերոնշյալ կուսակցությունները,արդյոք նրանք առանձին կմասնակցեն ընտրություններին թե անխուսափելի կլինեն դաշինքները։