Panorama.am-ը գրում է.

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին է ներկայացրել Վենետիկի հանձնաժողովի 2015թ․-ի գործողությունների զեկույցը։

Ջիաննի Բուքիքիոն նշել է, որ Եվրոպայի համար առկա են մի շարք մարտահրավերներ և Վենետիկի հանձնաժողովն անում է իր լավագույնը՝ այդ մարտահրավերներին դիմակայելու համար։
Վենետիկի հանձնաժողովի նախագահը որպես մարտահրավեր նշել է  անկախ և անկողմնակալ դատական համակարգը՝ առանց որի չի կարող լինել օրենքի գերակայություն։

«Եվրոպայի խորհրդի ուշադրությունն ավանդաբար կենտրոնացած է անդամ երկրներում դատական համակարգի անկախության ամրապնդման վրա։ Սակայն դատական համակարգում կոռուպցիան մեծ մտահոգությունների տեղիք է  շատ երկրներում»,-ասել է Բուքիքիոն։

Նշելով, որ Վենետիկի հանձնաժողովն այն մարմինն է, որը հիմնականում զբաղվում է իրավական կանոններով, շատ լավ գիտակցում են, որ խնդիրը միայն վատ իրավական ակտերը չեն, այլ դատական անկախության իրական մշակույթը և հարգանքը դատական անկախության հանդեպ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել