Tert.am-ը գրում է.

Ինչպես արդեն Tert.am-ը տեղեկացրել է՝ ԱՄՆ-ում 74 տարեկանում կյանքից հեռացել է գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին։


Տեղեկությունը հաստատել է մարզիկի ընտանիքի ներկայացուցիչը։


Վերջին օրերը բռնցքամարտիկն անցկացրել է Ֆինիքս քաղաքի մոտակայքում գտնվող հիվանդանոցում, ուր հայտնվել էր շնչառական օրգանների խնդիրների բարդացման հետևանքով:
 

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն առաջարկում է հիշել նրա ամենավառ նոկաուտները, որոնց ենթարկվել են մարզիկի մրցակիցները ռինգում.

 

Սոնի Լիսթոնի դեմ մարտը

 

1965 թվականի մայիսի 25-ին իր մրցակցին՝ ամերիկացի Սոնի Լիսթոնին, նոկաուտի ենթարկեց հենց առաջին ռաունդում և դարձավ աշխարհ բացարձակ չեմպիոն։

Բրայան Լոնդոնի դեմ մարտը

Մարտը կայացել է 1966 թվականի օգոստոսի 6-ին։

Կառլ Միլդենբերգերի դեմ մարտը

Նույն տարում սեպտեմբերի 10-ին կայացավ գերմանացու հետ մարտը։

Զորա Ֆոլիի դեմ մարտը

Ամերիկացի մարզիկի հետ մարտը կայացել է 1976 թվականի մարտի 22-ին։ Ալին նրան նոկաուտի է ենթարկել 7-րդ ռաունդում և հաստատել է WBA World-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կարգավիճակը։

Ջորջ Ֆորմանի դեմ մարտը

Այն կայացել է 1971 թվականի հոկտեմբերի 30-ին։ Մարզիկը մրցակցին նոկաուտի է ենթարկել 8-րդ ռաունդում և ստացել 5 մլն դոլար հոնորար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել