Հյուսիսային Աֆրիկայի գեղեցկագույն երկրներից մեկը, որը շատ սիրված է զբոսաշրջիկների կողմից:
1. Թունիսը, ինչպես հյուսիսաֆրիկյան գրեթե բոլոր երկրները, նախկինում եղել է Ֆրանսիայի գաղութը, անկախություն է ստացել միայն 1957թ.:
2. Թունիսի տեղում է գտնվել պատմական Կարթագեն պետությունը, Հռոմի անհաշտ ախոյանը: Կարթագենցի էր Հին աշխարհի նշանավոր զորավար Հաննիբալը:
3. Երկրի պետական լեզուն արաբերենն է, սակայն շատ տարածված է նաեւ ֆրանսերենը: Թունիսի բնակչության ճնշող մեծամասնությունը` մոտ 98%-ը, իսլամի հետեւորդ է: Մայրաքաղաքն է Թունիսը, որտեղ ապրում է մոտ 1,2 մլն. մարդ:
4. «Independent» ամսագիրն աշխարհի ամենագեղեցիկ վայրերի ցանկում Թունիսին հատկացրել է երկրորդ տեղը: Այստեղ հաճախ են նկարահանվում արեւմտյան արտադրության կինոնկարներ:
5. Թունիսի բնիկ ժողովրդի` բերբերների մոտ տարածված է մի հետաքրքիր սովորույթ` դաջվածքներով զարդարել դեմքը, ընդ որում, յուրաքանչյուր տոհմ ունի իրեն բնորոշ պատկերները, որոնց շնորհիվ կարելի է դատել մարդու ծագման մասին:
6. Թունիսի քաղաքներից մեկը` Կայրուանը, հոգեւոր նշանակություն ունի մահմեդականների համար, այն երկրի նախկին մայրաքաղաքն է: «Կայրուան» անունը թարգմանաբար նշանակում է «տեղ, որտեղ ստեղծվում է զենք»:
7. Թունիսում հետաքրքիր օրենք կա. տղամարդկանց արգելվում է մորուք պահել առանց բեղերի: Կանայք զարդարում են իրենց ձեռքերը հինայով:
8. 16-րդ դարի ընթացքում մի կարճ ժամանակահատված Թունիսը գտնվում էր Իսպանիայի գերիշխանության տակ: 1574թ. սկսած այն ընկավ Օսմանյան կայսրության ազդեցության տակ, մինչեւ 1883թ.:
9. Թունիսում երկնաքերներ չկան, երկրի ամենաբարձր շինությունը 22 հարկ ունեցող «Աֆրիկա» հյուրանոցի շենքն է մայրաքաղաքում: Սակայն, ըստ որոշ աղբյուրների, ներդրողները ԱՄՆ-ից մտադիր են այստեղ երկնաքերներ կառուցել:
10. Թունիսը զբաղվում է խուրմայի արտահանմամբ եւ առաջատարներից մեկն է այդ ոլորտում: Երկրում շատ են արմավենիները: