Barometer.am-ը գրում է.
Մասնագետները պնդում են, որ մարդու համար բավական է օրական մեկ հավկիթ ուտելը:Դա հատկապես օգտակար է տարիքի հետ տեսողության վատթարացման կանխման համար: Հավկիթի դեղնուցում առկա են օմեգա-3 ճարպաթթուներ, Е և В12 վիտամիններ, ինչպես նաև լյուտեին և զեակսանտին, որոնք կանխում են տարիքով պայմանավորված տեսողության կորուստը: Հավկիթի սպիտակուցը նման հարուստ պարունակություն չունի, սակայն իր քիչ կալորիականության շնորհիվ (16 Կկալ) կարող է հիանալի սննդամթերք դառնալ դիետայի ժամանակ:
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/facts/20160603/18317/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



