Tert.am-ը գրում է.

Կոլորադոյում ավիաշոուի ժամանակ կործանվել է ամերիկյան Thunderbirds թիմի ինքնաթիռը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, գրում է BBC-ն:

Ըստ նախնական տվյալների՝ F-16 կործանիչի օդաչուին հաջողվել է ողջ մնալ և մի քանի աննշան վնասվածքներ ստանալ: Ցամաքում միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, թեև ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ:

Կործանիչը մասնակցել է ավիաշոուին, որը նվիրված է եղել ամերիկյան ՌՕՈւ-ի ակադեմիայի շրջանավարտներին, ուր և ժամանել է Օբաման: Կործանման պահին օդաչուական խումբն արդեն ավարտած է եղել ելույթի հիմնական մասը և պատվո շրջան կատարելիս է եղել:

Օբամայի շարասյունն այդ պահին ուղևորվել է դեպի ռազմաբազա, որտեղ ամերիկացի նախագահին արդեն սպասում էր սեփական ինքնաթիռը: Հաղորդվում է, որ կործանիչն ընկել է այդ բազայից մոտ 25 կմ դեպի հարավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել