Դե հեռուստատեսային աբսուրդների ականատես ամեն օր ենք լինում, բայց ամեն օր շարունակում զարմանալ. վերջերս մի ֆիլմ ցուցադրվեց մեր էստրադայի հնաբնակներից մեկի ու հայոց բանակի սեեեեերտ կապի մասին: Խոսքը էն չէր, որ վատ բան է արել. չէ, ընդհակառակը գովելի է, բայց ծիծաղելի է, որ բանակը իր տունը համարող մեկ այլ երգչուհի, ով ՀՀ բանակի ծննդյան օրից նրա կողքին է, ոչ մի անգամ տեսահոլովակ չսարքեց իր ու բանակի մասին , էլ ուր մնաց ֆի՜լմ: Կամ ի՞նչ է նշանակում լիրոէպիկական ֆիլմով փիառ, եթե դա յուրաքանչյուրի պարտքը պիտի լինի... Հիմա էլ հազար ալիքով կանչում են ու գովում, թե կեցցեք, ի՜նչ մեծ բան եք արել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել