Սամվել ՄարտիրոսյանԲունդեսթագի բանաձևը սոցիալական ցանցերում բավականին մեծ աղմուկ բարձրացրեց:

Թվիթերում հուլիսի 2-ի ընթացքում Armenian Genocide բառերը պարունակող ավելի քան 30 հազար գրառում էր կատարվել և ընդհանուր ակտիվությունն այս թեմայով բանաձևի ընդունումից ժամեր անց շարունակում է մնալ ակտուալ:


Հասկանալի պատճառով, Թուրքիայում թիվ մեկ թեման էր այն: Ըստ Թվիթերի տվյալների, քննարկված թեմաների մեծամասնությունը թուրքական օգտատերերի շրջանակներում հենց Բունդեսթագի բանաձևն էր: Ընդ որում, եթե ապրիլի 24-ին բավականին բարձր էր լսվում ձախ հայացքներ ունեցող Թուրքիայի օգտատերերի ձայնը, որոնք կողմ էին Ցեղասպանության ճանաչմանը, ապա այսօր վիճակը լրիվ այլ էր. բեմում էին միայն ժխտողականները:


#ErmeniyiBırakSolingeneBak - այս հեշթեգը մտավ նույնիսկ համաշխարհային ամենաքննարկվողների ցանկի մեջ, որը կոչ էր գերմանացիներին մոռանալ հայերին և հիշել Զոլինգնենի դեպքերը, երբ գերմանացի նացիստների ձեռքից զոհվեցին թուրք միգրանտներ:


#SoykırımYalanınaDURde - Ստոպ ասեք ցեղասպանության ստին։ Այս հեշթեգը մեկնաբանություն չի էլ պահանջում:

Almanya - Գերմանիա։

#VerratetDieTürkenNichtt - կոչ գերմանաիցներին՝ չդավաճանել թուրքերին։

Գերմանիայում թեման նույնպես ուշադրության կենտրոնում էր՝ հայտնվելով ամենաքննարկվողների գագաթում:



Ռուսաստանյան սոցցանցային հատվածում թեման նույնպես հայտնվեց թոփերում: Ավելին՝ նորությունը հայտնվել էր լրատվականների թոփերում:

 

Նորությունն ազդեցություն ունեցավ նաև ամերիկյան Թվիթերի հատվածի վրա: Չնայած, ավելի համեստ էր ազդեցությունը՝ համեմատած վերոհիշյալ երկրների հետ:


Թեման նաև հայտնվեց Ֆեսյբուքի թրենդների, ամենաքննարկված թեմաների ցանկում։


Հաշվի առնելով թուրքական քաղաքական վերնախավի նյարդային ռեակցիաները՝ իրենց ջանքերով թեման դեռ կմնա ակտուալ քննարկումների թեմա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել