Եթե դուք դեմ եք, որ ձեր տվյալներն օգտագործվեն գովազդային նպատակներով, ուրեմն մի տվեք ֆեյսբուքին հետևյալ տվյալները
1. Որտեղ եք ապրում։
Տվյալ, որի միջոցով ցուցադրվում է թիրախավորված գովազդ։
Եթե մի քիչ էլ պարանոյիկ եք, ուրեմն իմացեք, որ անգամ եթե տվյալները լրացրել եք ու only me ռեժիմ դրել, դրանք հայտնի կդառնան, երբ կոտրեն ձեր ֆբ էջը։
Բնակության վայրի մասին տվյալ լրացնելիս խորհուրդ է տրվում սահմանափակվել գոնե միայն քաղաք, մարզ նշելով
2. Որտեղ եք աշխատում։
Նույն նպատակներն ու խնդիրներն են, ինչ առաջինի դեպքում
3. Հեռախոսի համարը։
Ուրեմն, հեախոսի համար գրելը ֆեյսբուքում պետք ա։ Շատ կարևոր ա, որ պռոֆիլում միացրած լինի մուտքի համար հեռախոսի միջոցով հաստատումը։ Բայց, խորհուրդ ա տրվում գրանցել լևի համար, եթե չեք ուզում, որ նրանք ովքեր ունեն ձեր համարը գտնեն նաև ձեր ֆբ էջը։
Համարների առումով ֆբ հայ օգտատերերի մոտ շատ մեծ խնդիր եմ նկատել, շատերի մոտ։ Մտնում ես էջ ու հեշտ հանգիստ համարը կարող ես տեսնել։ Գոնե փակեք, դրեք only me
4. Ծննդյան օր, ամիս, թիվ
Էս տվյալները բացի ֆեյսբուքից այլ տեղերում էլ են գրվում։ Եթե չեք ուզում որ ֆեյսբուքը դառնա մյուսների համար վտանգավոր, մի գրեք (բա 4568 ֆրենդներս ու՞մ շնորհավորեն ՃՃ)
5. Հայացքներ ու հեաքրքրություններ
Ֆեյսբուքի գովազդը հիմնվում ա նաև հայացքների(քաղաքական, կրոնական և այլն) ու հետաքրքրությոնների(սպորտ, երաժշտություն և այլն)
Ընտրված գովազդի մեջ, իմ կարծիքով, էտքան էլ վատ բան չկա։ Մեկա պիտի գովազդ ցույց տա, գոնե հետաքրքիր բաները կընտրի ։Ճ
New York post-ի օգնությամբ