Tert.am-ը գրում է.
Այս պահի դրությամբ Գերմանիայի դեսպանատան մոտ բազմաթիվ երիտասարդներ են հավաքվել, ովքեր եկել են իրենց շնորհակալությունը հայտնելու՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունելու համար։
 
Հավաքվածներն իրենց ձեռքին կրում են Հայաստանի դրոշը և գերմաներով շնորհակալական գրություններ։

Երիտասարդները նշում են, որ եկել են շնորհակալությունը հայտնելու՝ հուսալով, որ Բունդեսթագի պատգամավորների միաձայն բանաձևի ընդունումը  կնպաստի, որ այլ երկրներ ևս ընդունեն Ցեղասպանություն դատապարտող բանաձևեր։

Հիշեցնենք, որ այսօր Բունդեսթագի պատգամավորները գրեթե միաձայն ընդունեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել