Անկեդոտ))
Մի միանձնուհի շտապ զուգարանի կարիք ա ունենում ու մտնում ա ճանապարհին առաջին պատահած բարը։
Բարը, դե բնական ա, աղմկոտ ա լինում, բարձր երաժշտություն ա լինում ու ամեն անգամ, երբ լույսն անջատվում ա ուժեղ ծափեր են հնչում։
Միանձնուհուն տեսնելուց հետո բոլորը լռում են, նա մոտենում ա բարմենին, հարցնում՝ կարա օգտվի զուգարանից։
Բարմենն ասում ա, որ կարա, բայց զգուշացնում ա, որ զուգարանում մերկ տղամարդու արձան կա, որի «ամոթ» տեղը թզենու տերևով ա փակած։
Միանձնուհին ասում ա, որ ինքն ուրիշ կողմ կնայի ու մտնում։
ՄԻ քանի րոպեից, երբ լույսը նորից անջատվեց ու միացավ, միանձնուհին էլ դուրս եկավ զուգարանից, նրան դիմավորեցին ցնցող ծափահարություններով։
Նա մոտենում ա բարմենին ու հարցնում
-Չեմ կարողանում հասկանալ՝ ինձ ծափահարում են նրա համար, որ զուգարան եմ մտե՞լ
-Չէ, նրանք հիմա գիտեն, որ դուք այնպիսին եք, ինչպիսին մենք, կխմե՞ք մի բաժակ
-Չէ, մերսի, բայց ես մեկ ա չեմ հասկանում՝ ի՞նչ ա կատարվում
-Ասեմ, ամեն անգամ, երբ մեկը բարձրացնում ա էտ արձանի թզենու տերևը, լույսն անջատվում ա ։)))