Ինչո՞ւ էր Սադամը սադիստ. Բացատրում է Իրաքի բռնակալի հայ կուրսեցինNewmag.am-ը գրում է.

Պարսից ծոցում պատերազմը ոչ առաջինն էր եւ ոչ էլ վերջինը այն այսպես կոչված ընթացիկ պատերազմ էր: Սա աշխարհագրական այն հատվածն է, որտեղ ոչ այնքան պետություններն են բախվում, որքան քաղաքակրթությունները: Արևմտյան և Արևելյան քաղաքակրթությունների սահմանագծին բախումներն արդեն 13 դար է, ինչ սկսվել ու շարունակվում են: Արաբների ու մավրերի` մահմեդականության ծննդից սկսված առաջխաղացումը դեպի Արևմուտք և Հյուսիս,ավարտվեց 732 թվականին:

Հետո Խաչակրաց արշավանքներն էին, որի ժամանակ ակտիվացավ ու առաջ եկավ արեւմտյան քաղաքակրթությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին եկավ Արևմուտքի նահանջի հերթը եւ գաղութային կայսրություններն անհետացան: Իրենց ծննդի մասին հայտարարեցին սկզբում արաբական ազգայնականությունը, ապա նաև մահմեդական արմատականությունը: 20-րդ դարի ավարտին նոր բախումները հենց այս համատեքստում էին:

Այդ բախումների առանցքում հայտնվեց Իրաքն ու նրա բռնակալը` Սադամ Հուսեյնը, որը դաժան էր, կոպիտ ու այնքան համարձակ, որ կարող էր անել այն, ինչ երազել էին Իրաքի բոլոր նախկին ղեկավարները: «Պոստ Ֆակտումը» Հայաստանում փնտրել ու գտել է Սադամ Հուսեյնի կուրսեցուն: Երվանդ Մինասյանը Իրաքի տիրակալի վերելքի ու անկումների վկան է եղել. – «Սադամը Իրաքի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող էր:Նա մասնակցել էր Իրաքի նախագահի դեմ մահափորձին եւ փախել էր արտասահման: Ես 1963-ին քաղաքական դրդապատճառներով դատապարտվել եւ բանտարկվել էի: Եվ բանտից դուրս գալուց հետո համալսարանում իմ վերականգնվելn ու իր վերադարձը համկընկան: Ստացվեց, որ մենք նույն կուրսում, բայց տարբեր հոսքերում էինք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել