vertolAraratnews.am-ը գրում է.

Մոլդովայում չորս մարդ Է զոհվել ռումինական շտապ բուժօգնության ուղղաթիռի (SMURD) կործանման հետեւանքով:

Այս տեղեկատվությունը ՏԱՍՍ-ին պաշտոնապես հաստատել են Մոլդովայի առողջապահության նախարարությունում:

Ուղղաթիռն աղետի Է ենթարկվել Խարանգիշ գյուղի մերձակայքում այն բանից հետո, երբ մեկնել Էր Քիշնեւից, ուր հասցրել Էր 85-ամյա մի հիվանդի, որին բժշկական օգնություն Էր պահանջվում: Ինչպես լրագրողներին հայտնել Է մոլդովական գյուղի գուղապետ Յուրիե Բելենուցը, պատահարի վայրում աշխատում են փրկարարներն ու բժիշկները, որոնք հայտնաբերել են զոհվածների այրված դիակները:

«Ուղղաթիռն ընկել Է անտառից 100 մետր հեռավորության վրա: Առնվազն երեք պայթյուն Է տեղի ունեցել»,-ճշտել Է Բելենուցը:

Բնակավայրում անձրեւ Է տեղում եւ թանձր մառախուղ Է, ինչը, փրկարարների կարծիքով, կարող Էր աղետի պատճառ դառնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել