Հայեր, եթե դուք հավատացյալ եք, աղոթեք իշխանական փիառշիկների համար:
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան մարդ ա իրանց քրֆում ու անիծում` հարևաններ, հարազատներ, բարեկամներ, ընկերներ:
Գիտեք հե՞շտ ա տնից դուրս գալ, սայթաքել չմաքրված մայթի վրա, ընկնել, իշխանությանը մտքում քրֆել, մի կերպ խցկվել մարշրուտնի, իշխանությանը մտքում քրֆել, անորակ գազի համար վճարել եկամտի 25 տոկոսը, իշխանությանը մտքում քրֆել և լիքը մեր կյանքին բնորոշ բարդությունների միջով անցնել, հասնել կոմպին ու գրել`
Կեցցե Սերժ Սարգսյանը:
Շատ դժվար ա: Իրանց գործն էլ գործ չի:
Մեղք են:
Ու ամենակարևորը, վերջում մանթո են մնալու՝ ո՛չ նորմալ փող են ստանալու, ո՛չ էլ խոստացված գործը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/bujak.yan/posts/459504887435930
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել