Արձանագրված փաստը որպես այդպիսին չափազանց կարևոր նշանակություն ունի աշխարհասփյուռ հայության համար, բայց Հայաստանի Հանրապետությունը պետք է սահմանափակվի դիտորդի կարգավիճակով և ոչ մի կերպ չմիջամտի ԵՄ-Թուրքիա փոխհարաբերություններին: Ըստ էության այդպես էլ արվում է:
Այսպիսով Հայոց ցեղասպանության ընդունումով Գերմանիան և ԵՄ-ն գոնե մոտակա տարիների համար կարմիր գծով առանձնացրեցին Թուրքիային Եվրոպայից: Այսինքն Թուրքիայի եվրոինտեգրման գործընթացը վերջնականապես մտավ փակուղի: Այնպես էլ չի, որ Թուրքիան այդպիսի ակնկալիքներ ուներ, դրանք արդեն փոշիացվել էին վերջին տարիներին, պարզապես Բունդեսթագի որոշումը սահմանային կարմիր գիծն էր:
Բայց այս մեծ թատրոնի հետաքրքիր խաղընթացը բնականաբար այսքանով չի ավարտվելու: Սպասենք Էրդողանի պատասխան գործողություններին, որոնք էլ ավելի են սրելու կողմերի առանց այն էլ փակուղային փոխհարաբերությունները:
Ի դեպ այսպիսի պայմաններում Թուրքիայի հետ երկխոսելու ազդակներ է ցույց տալիս Ռուսաստանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/1031652203595474
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել