Tert.am-ը գրում է.
Գերմանիայի Բունդեսթագը պատմական քվեարկությամբ ցեղասպանություն է ճանաչել 1915 թվականին օսմանյան զավթիչների կողմից հայերի կոտորածները, գրում է Euronews-ը:
 
Խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը քվեարկել է բանաձևի օգտին, եղել է միայն մեկ ձեռնպահ և մեկ դեմ ձայն:
 
Թուրքիան դեմ է արտահայտվել բանաձևին:Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել են, որ այն կարող է փչացնել երկու երկրների միջև հարաբերությունները:
 
Բանաձևը բացասական արձագանք է առաջացրել Գերմանիայի մեծ թուրքական համայնքում անգամ քվեարկությունից առաջ: Շատ խորհրդարանականներ հաղորդել են, որ սպառնալիքներ և վիրավորական էլեկտրոնային նամակներ են ստացել:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ Գերմանիայի կանաչների կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը, ով թուրքական ծագում ունի, քվեարկել է բանաձևի օգտին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել