Բաղադրիչներ

  • ձու
  • սոխ
  • սունկ շամպինիոն
  • բրոկոլի
  • միս տավարի (աղացած)
  • պաքսիմատ
  • սխտոր
  • աղ
  • պղպեղ սև

Պատրաստման եղանակ

  1. Պատառաքաղով հարում ենք 3 ձուն, համեմում աղով: Պատրաստում ենք ձվածեղ հնարավորինս մեծ տրամագծով թավայի մեջ:
    msov-rulet-3
  2. Մանրացնում ենք սոխը և սունկը, տապակում 2ճ/գդ բուսայուղով պատված թավայի մեջ 4-5րոպե՝ անընդհատ խառնելով:
    msov-rulet-4
  3. Բրոկոլին եփում ենք եռացող ջրի մեջ 4րոպեից ոչ ավել, ապա թեթևակի լվանում սառը ջևով, որպեսզի չկորցնի գույնը:
  4. Աղացած մսի մեջ ավելացնում ենք 1ձու, ճզմած սխտոր, 2ճ/գդ պաքսիմատ, սոխ, համեմում ենք աղ և պղպեղով և լավ խառնում:
    msov-rulet-5
  5. Կտրատում ենք խաշված բրոկոլին, ավելացնում սունկը, 1 ձուն և 1ճ/գդ պաքսիմատը:
    msov-rulet-6
  6. Ֆոլգայի վրա ուղղանկյունաձև տեղավորում ենք միսը, վրան դնում ձվածեղը, ապա հավասարաչափ լցնում սնկով ու բրոկոլիով զանգվածը:
    msov-rulet-8
  7. Փաթաթում ենք ռուլետը, ապա վրայից փաթաթում ֆոլգան:
    msov-rulet-9
  8. Եփում ենք ջեռոցում ֆոլգայի մեջ փաթաթված վիճակում 45րոպե 200աստիճանում: Ցանկության դեպքում կարող եք բացել ֆոլգան և այդպես եփել ևս 10րոպե, որպեսզի ռուլետը մի փոքր կարմրի:
    Պատրաստի ռուլետը թողնում եք սառչի 15րոպե, ապա կտրատում:
    msov-rulet-10
  9. Որպես գարնիր կարող եք բլենդերում պյուրե պատրաստել խաշած կարտոֆիլից և բրոկոլիից , որը հետո անցկացնեք հրուշակեղենի աստղանման պարկի միջով և մատուցեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել