Ladynews.am-ը գրում է.

Նույնիսկ իմանալով ինչն է օգտակար, ինչը՝ վնասակար, շատ հաճախ դժվար է լինում հետևել օգտակար խորհուրդներին և անել այնպես, ինչպես ճիշտ է: Սակայն գոյություն ունեն մի շարք մթերքներ, որոնք պետք է պարտադիր հանել սննդակարգից 35 տարեկանից հետո, և որքան շուտ, այնքան լավ:

Հոթ-դոգ

Նույնիսկ առանձին վերցված դրա բաղադրիչները կարող են մեծ վնաս հասցնել լյարդին, իսկ միասին հայտնվելով օրգանիզմում՝ երաշխավորում են ստամոքսի փքվածություն, ավելորդ կիլոգրամներ: Պարզվում է՝ մարդու օրգանիզմն ուղղակի ընդունակ չէ մարսել սննդային հավելումները, որոնք անսպառ են հոթ-դոգում և միանգամից  դրանց ուղարկում է ճարպային շերտեր:

600x580

Քերած պանիր

Ինքն իրենով պանիրը դրական մթերք է՝ հագեցնող, հեշտ մարսվող, լավ համատեղելի է շատ ճաշատեսակների հետ: Սակայն հասկանալ, թե որքան եք դուք այն ուտում մանրացած վիճակում՝ ուղղակի անհնարին է: Օրինակ, մակարոնի սովորական չափաբաժնի կամ տնական պիցայի վրա ծախսվում է միջինը 100-200 գրամ պանիր: Դուք երբեք այդքան չէիք ուտի ամբողջական: Պատկերացնո՞ւմ եք որքան յուղալի է:

600x580

Գազավորված ըմպելիքներ

Մասնավորապես քաղցր գազավորված ըմպելիքները: Երևի թե բոլորը գիտեն, թե որքան գդալ շաքարավազ է պարունակում փոքր կոլան՝ վեց: Քաղցր գազավորված ըմպելիքի կանոնավոր օգտագործումը նպաստում է օրգանիզմից կալցիումի դուրս հանմանը, ինչը հանգեցնում է ոսկորների և ատամների հետ խնդիրների: Եվ, իհարկե, դրանցում առկա կոֆեինը, տարբեր ներկերը և ածխաթթու գազը, որը օգնում է դրան ավելի շուտ տարածվել ամբողջ օրգանիզմով մեկ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել