
- Ծաղիկներ, որոնք կարելի է նվիրել տղամարդուն՝ ոսկեծաղիկ, վարդ, մեխակ, ոջլադեղ, խոլորձ, բամբուկ, կալա, շուշան, թրաշուշան, կակաչ, հիրիկ, հերբերա, մարգարտածաղիկ, արևածաղիկ:
Տղամարդկանց ծաղիկ նվիրելիս չմոռանաք գույների մասին: Ողջունելի են մանուշակագույն, մուգ կարմիր, սպիտակ, կապույտ, կանաչ գույները:
Իրադարձություններ, երբ տղամարդկանց ծաղիկներ նվիրելը հաճելի է՝ - Ֆիլմի պրեմիերա,
- համերգ,
- գրքի շնորհանդես,
- հոդվածի հրապարակում,
- լուրջ հայտնագործություն,
- ծննդյան տարեդարձ,
- որևէ մրցանակի շնորհում,
- սպորտային ռեկորդ:
Տնօրենին նախընտրելի է նվիրել կանաչ կամ զմրուխտագույն կալաներ: Կոմպոզիցիայի ստեղծմամբ լավ կլինի մասնագետ ֆլորիստ-դիզայները զբաղվի
2. Ձեռքսեղմում
Կանանց դեպքում ընդունված չէ ձեռքով ողջունելը, բայց եթե կինն է առաջինը ձեռքը պարզում, պետք է սեղմել այն, բայց ոչ ուժեղ, ինչպես որ տղամարդկանց դեպքում: Միևնույն ժամանակ Ձեր ձեռքսեղմումը չպետք է թույլ լինի կնոջ ձեռքսեղմումից, այլապես կինը կմտածի, որ դուք թուլամորթ եք:
Տարիքով մեծն առաջինն է ձեռքը մեկնում՝ ուսուցիչը աշակերտին, վերադասը ստորադասին: Խաղի կանոնները չպետք է փոխել, դուք կարող եք շրջապատին տհաճություն պատճառել կամ անհասկանալի թվալ:
Ձեռքսեղման ժամանակ պետք է նայել աչքերի մեջ և մի փոքր ժպտալ՝ ի նշան ընկերության: Ձեռքսեղման ժամանակ աչքերը փախցնելը կամ ընդհանրապես ուրիշ կողմ նայելը հարգանքի նշան չէ: Աչքերը փախցնելը երբեմն ընկալվում է որպես անհավատարմություն և ազդանշան է հանդիսանում, որ այդպիսի մարդուն չի կարելի հավատալ :
3. Ըստ էթիկետի կանոնի՝ ապուրով ամանը պետք է ձեզանից հեռու պահեք ուտելու ժամանակ: Մի քանի աղբյուրներ գրում են, որ դա անելու անհրաժեշտություն բնավ չկա:
4. Տղամարդիկ պետք է ՄԻՇՏ ոտքի կանգնեն, երբ կինը ոտքի է կանգնում:
5. Վատ բան չկա, երբ ամուսինները միմյանց նապաստակ անվանեն: Սակայն այդ փաղաքշական անվանումները անծանոթ ականջների համար չեն նախատեսված: Այլ մարդկանց շրջապատում գտնվելիս ավելի լավ է միմյանց անուններով դիմել:
6. Երբեմն շատ հաճելի է հյութ ըմպել ձողիկի միջոցով, բայց այդ դեպքում պետք չէ հյութը մինչև վերջին կաթիլը խմել, քանի որ ընդհանուր զրույցին աններդաշնակ ձայն կավելանա:
7. Ռեստորանում էթիկետի հիմնական ժամանակակից կանոնները՝
ա) մեծ կտորները մանր կտորների վերածել,
բ) երբ ուտեստը հնարավոր է ձեռքերով ուտել, ապա պետք չէ եղունգներով կողքի նստածի տարածք ներխուժել:
գ) պետք չէ փչել տաք ուտելիքը, այլ պետք է սպասել,
դ) ձեռքերով ուտելու ժամանակ ավելի լավ է կծել փոքր-փոքր կտորներով,
ե) անձեռոցիկ օգտագործել՝ մատները լիզելու փոխարեն,
զ) բերանը անձեռոցիկով միշտ մաքրել,
է) բերանը ձեռքով երբեք չմաքրել և չխոսել լի բերանով,
ը) նույնիսկ եթե շրջապատում բոլորը ձեռքով են ուտում, միանգամայն ընդունելի է դանակ և պատառաքաղով ուտելը,
թ) պետք չէ հեռախոսը սեղանին դնել:
8. Հանրային վայրում և զրույցի ժամանակ մաստակ ծամելը գռեհիկ է համարվում: Մաստակ ծամելու սովորությունը ցույց է տալիս, որ մենք անտեղյակ ենք պատշաճության կանոններին:
9. Անդաստիարակության գագաթնակետ է համարվում զրույցի ընթացքում ժամացույցով, բջջային հեռախոսով կամ նոթատետրով տարվելը: Նույնիսկ եթե հոգնել եք կամ Ձեզ համար ձանձրալի է, ցույց մի տվեք:
10. Աստիճանների վրա
-եթե աստիճանների վրա հայտնվում են կինը և տղամարդը, ապա տղամարդը պետք է առջևից բարձրանա, իսկ իջնելիս՝ հակառակը, որպեսզի կինը առջևից լինի: Բայց եթե աստիճանները չափազանց նեղ են կամ էլ մութ է, ապա տղամարդը պետք է առջևից գնա:
-աստիճաններով բարձրանալիս կինը պետք է ընտրի բազրիքներով կողմը: Նա կարող է չհեռանալ բազրիքից, եթե ճանապարհին տղամարդու հանդիպի:
-աստիճանների վրա գտնվելիս տղամարդը պետք է բազրիքներով կողմը զիջի կանանց, տարեցներին և երեխաներին:
-եթե տղամարդը աստիճաններով բարձրանում է՝ կնոջ ձեռքից բռնած, ապա պետք է մարմնով հենարան հանդիսանա կնոջ համար, միևնույն ժամանակ ներքին մղումով չշարժվի կամ նրան առաջ չքաշի: Այդպես պետք է նաև տղամարդը իրեն պահի կնոջ հետ աստիճաններով իջնելիս:
-եթե աստիճանների վրա հանդիպում եք տոպրակները ձեռքին մարդու, ապա պետք է կամ կանգնեք կամ հաջորդ հարթակի վրա մի կողմ քաշվեք և նրան ճանապարհ տաք:
Ըստ վիճակագրության՝ միայն 10%-ը գիտի այս կետերը:



