Մեր եղբայրներն են առաջինը պաշտպանում մեր երեխաներին մեր թշնամուց։
Յետոյ մեր ուսուցիչները։ (Խօսքն իհարկէ լաւ ուսուցիչներին է վերաբերւում։)
Նրանք էլ զինում են մեր երեխաներին գիտելիքներով, որ կարողանան ինքնապաշտպանուել արտաքին հազար ու մի կործանարար հոսանքներից եւ դառնան հանրութեանը պիտանի մարդիկ։
Մեր երեխաների ամենակայուն պաշտպանը Հայ ընտանիքն է։
Հայկական ընտանիքում են ծնւում, սնւում, մեծանում մեր երեխաները։
Պէտք է ամուր բռնենք այս արժէքներից, փայփայենք ու նորոգենք։
Մնացած խնդիրներն այս արժէքների թերըմբռման, թերացումների արդիւնքն է։

յ.գ.
Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ:

Կարլոս Սլիմ Էլու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել