Հնում մարդիկ, շփվելով բնության հետ, նկատում էին, որ կան տարբեր եղանակներ, կա արև և լուսին, գիշեր և ցերեկ: Այս ամենը մարդու համար շատ անբացատրելի երևույթներ էին: Մարդը սկսում էր այս երևույթները կապել գերբնական ուժերի հետ: Մարդիկ կարծում էին, որ ոգիներին պետք է զոհեր մատուցել, սիրաշահել, գովերգել, որոշակի արարողություններ կատարել: Այսպես առաջացավ կրոնը: Կրոնի նախասկզբնական ձևերը բնորոշ էին բոլոր հանրություններին: Դրանք էին տոտեմիզմը, անիմիզմը, ֆետիշիզմը, մոգությունը:


 Տոտեմիզմը- հավատն է բույսի, կենդանու, որևէ բնության երևույթի հանդեպ: Տոտեմին համարում էին «հայր», «ավագ եղբայր» և այլն: Յուրաքանչյուր տոհմ ուներ իր սուրբ կենտրոնը, որտեղ պահպանվում էին տոհմական մասունքներ և կատարվում էին ծիսակատարություններ:

 Անիմիզմը- որևէ մարմնի մեջ հոգիների կամ ինքնուրույն գործող գերբնական էակների նկատմամբ հավատն է:  Հին հանրություններն պատկերացում ունեին կենդանի և մահացած մարդկանց ոգիների, չար և բարի ոգիների մասին:
 Ֆետիշիզմը- հավատն է ինչ-որ անշունչ առարկայի նկատմամբ` ծառեր, քարանձավներ, ժայռեր, հատուկ պաշտամունքային իրերի հանդեպ գերբնական ուժի նկատմամբ:
 Մոգությունը- հավատն է այլ մարդկանց, բույսերի, կենդանիների, բնության երևույթների վրա առանձնահատուկ ձևով ներգործելու` մարդու ունակության նկատմամբ:
 Հնում մարդիկ մտածում էին, որ երգերի, պարի և որոշակի բառերի միջոցով կարելի է քամի բարձրացնել, անձրև բերել, բարձր բերք ապահովել, առատ որս ունենալ: 

Աղբյուր` «Հայոց պատմություն» դասագիրք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել