Tert.am–ը գրում է.

Իսրայելական Sirin Labs ստարտափը Լոնդոնում պաշտոնապես ներկայացրել է իր բարձր դասի Android սմարթֆոնը, տեղեկացնում է Business Insider-ը:

Sirin Labs ընկերությունը հիմնադրվել է 2013-ին` ղազախ և իսրայելցի ձեռներեցների կողմից, որոնց նպատակն էր «սմարթֆոնների Ռոլս-Ռոյսը» ստեղծելը:

Solarin-ը պատրաստվել է աշխարհի տարբեր հատվածներից բերված լավագույն նյութերից։ Ինչպես ներկայացրել է ընկերությունը` Solarin-ում կիրառվել է «գաղտնիության ամենաառաջադեմ տեխնոլոգիա», որը կիրառվում է ռազմական ոլորտում՝ հաղորդագրությունների գաղտնիությունն ապահովելու համար:

Solarin-ը համալրված է Qualcomm Snapdragon 810 պրոցեսորով, այն ունի 23.8 մեգապիքսելանոց տեսախցիկ և 5.5 դյույմ IPS LED 2K էկրան:  

Ընկերության առաջին խանութը Լոնդոնում կաշխատի հունիսի 1-ից: Այս տարի ավելի ուշ  խանութներ կբացվեն նաև Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում: Սմարթֆոնի արժեքը 14 000 ԱՄՆ դոլար է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել