Barometer.am-ը գրում է.
Ավոկադոյի օգտակար հատկությունների մասին քչերը գիտեն: Ավոկադոն պարունակում է "գլյուտատիոն" հրաշալի նյութը, որը արգելափակում է մոտ 40 տարբեր կոնցերոգեն քաղցկեղածին նյութեր` "բեռնաթափելով" լյարդը: Բացի այդ, այն կարգավորում է արյան մեջ խոլեստերինի քանակը, լավացնում է մարսողությունը, հյուսվածքներին մատակարարում թթվածին և այլ:
Օգտագործման ձևը. թարմ, չրի կամ յուղի տեսքով:
Լոռամրգին, թերևս, ամենահզոր "բնական" անտիբիոտիկներից և հակաբակտերիալ միջոցներից մեկն է, որն արդյունավետորեն մաքրում է միզապարկը և միզուղիների տրակտատը վնասակար բակտերիաներից: Պակաս կարևոր չէ նաև այն, որ լոռամրգին "պայքարում է" քաղցկեղածին բջիջների ձևավորման և զարգացման, ինչպես նաև տրոմբների և արյունատար անոթներում խցանումների առաջացման դեմ:
Օգտագործման ձևը. թարմ, հյութերի և պահածոյացված մուրաբայի տեսքով:



