Tert.am-ը գրում է.
Ավստրալական Walk Free Foundation հասարակական կազմակերպությունը մայիսի 31-ին հրապարկել է «Ստրկության համաշխարհային ինդեքս» (Global Slavery Index) հերթական ամենամյա զեկույցը:
Ինչպես ասվում է զեկույցում` շուրջ 45.8 մլն մարդ ողջ աշխարհում հայտնվել է ժամանակակից ստրկության ճիրաններում, որը մեկ երրորդով ավելին է, քան երկու տարի առաջ էր գնահատվել:
Ըստ զեկույցի` Հնդկաստանում ապրում են ամենամեծ թվով «ստրուկները»` 18.35 մլն մարդ, որին հաջորդում է Չինաստանը` 3.39 մլն-ով և Պակիստանը` 2.13 մլն-ով:
«Ստրկության համաշխարհային ինդեքս» զեկույցը կազմելիս հետազոտություն է իրականացվել աշխարհի 167 երկրում:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/31/servitude/2036902
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



