Պետական ապարատում կարծես դժգոհություններ են նկատվում ծախսերի, «պադավատների» կրճատման թեմայի շուրջ: Մի շարք չինովնիկներ չափից ավել վրդովմունքից, թե անկախ իրենցից, դժվարանում եմ պատասխանել, բայց հրապարակային զրույցների ժամանակ տողատակով հասկացնում են, որ не все так сладко:
Պետությունը որքանով կպայքարի մենաշնորհների կամ կոռուպցիայի հովանավորչության դեմ, թե ինչեր կձեռնարկի կամ չի ձեռնարկի, սա հարցի մյուս կողմում է: Այստեղ խնդիրը նրանում է, որ իշխանական աթոռների բազմած որոշ արդեն նախկին սովածներ հարմարվել են թալնչու կարգավիճակին, անգամ ատամ են ցույց տալիս ու դժգոհում հնարավոր ճնշումից:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն արդեն մի քանի անգամ իր խոսքով ցույց է տալիս, որ մեղմ ասած սրտով չէ կրճատումների թեման: Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ խուսափողական պատասխաններ է տվել լրագրողների՝ ստվերային տնտեսությունների, մենաշնորհների վերաբերյալ հարցերին:
Բնականաբար կոռուպցիայի հովանավորչության դեմ պայքարից պետք է դժգոհ լիներ այդ գործով արդեն երկու տասնամյակ «հաց վաստակող» Արմեն Ալավերդյանը: Խնդիրը շատ պարզ է, իշխանության որոշ ներկայացուցիչներ այսօր հանդիսանում են տնտեսության տարբեր ճյուղերում առկա մենաշնորհների տերն ու հիմնադիր տնօրենը: Մի առիթով էլ նշել էր, թե ինչպես կարող է մարդ երկու միլիոն դրամով ընտանիք պահել: Չափազանց օրինապաշտ ու պետության մասին մտածող այս չինովնիկը չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ կարող է մի օր ստվերային տնտեսությունները прицел-ի տակ առնվեն: Ով ով, բայց Ալավերդյանը չափազանց լավ է հասկանում ստվերի դեմ պայքարը ինչ հետևանքներ կարող է ունենալ դրանով զբաղվողների համար: