Այս գրառումս խորհուրդ-հուշման կարգով եմ ուզում գրել բոլոր մարքետոլոգներին,տնտեսագետներին, PR-մասնագետներին: Ես որպես գործատու եթե մարքետինգի բաժնի համար աշխատող ընտրելիս լինեմ, ապա երևի առաջինը կմտնեմ նրա ֆեյսբուկյան Էջ: Եթե նրա էջը ակտիվ, գրավիչ, ձգող, հետաքրքիր չեղավ ապա հաստատ չեմ ընտրի որպես աշխատող: Մարքետոլոգը պետք է հանդիսանա ֆիրմայի զարգացման, առաջմղման գլխավոր շարժիչ ուժը, եթե նա նույնիսկ իր անձի շուրջ չի կարողանում որոշակի սեգմենտի մոտ հետաքրքրություն առաջացնի, սեփական ֆեյսբուկյան պատը դարձնի հետաքրքիր, ցանկալի, որի միջոցով նաև կապերը ընդլայնի, ապա նա չի կարող ընկերությանը, որտեղ աշխատում է, լուրջ առաջընթաց արձանագրել: Ի վերջո եթե նա որպես աշխատուժ չի կարողանում ճիշտ ներկայացնել իրեն հանրության առջև ապա ինչպե՞ս վստահել նրան մի ամբողջ ընկերության ամենակարևոր վաճառքի բաժինը: Մի խոսքով մարքետոլոգի ֆեյսբուկյան պատը չի լինել ուղղակի անհետաքրքիր ինչ-որ միջավայր: Տեսեք մի հասարակ բան ասեմ, քանի՞ հոգի ֆեյսբուկյան հայտնի ակտիվ օգտատերերի գիտեք, որ հիմա գործազուրկ են: Համարյա ոչ մի: Մի խոսքով ֆեյբուկը հիանալի հարթակ է ձեզ ներկայանալի երևալու համար, փորձեք հենց ձեր էջից:
Նոր աչքովս ընկավ, ինչ-որ թրեյնինգ ՝ «ֆեյսբուկը բիզնեսի համար» վերնագրով, որը վարում էր ֆեյսբուկյան տիրույթում լրիվ անծանոթ մեկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: