Սիրելի բարեկամներ
Առաջարկում եմ հունիսի 14-ին լինել ԽՍՀՄ, տվյալ դեպքում՝ Խորհրդային Հայաստանում քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձանի մոտ: Դա Մոնումենտում է: Ժամը 12-ԻՆ: Քանի դեռ մենք հավուր պատշաճի չենք գնահատել մեր պատմության այդ նզովյալ էջը, քաղբանտարկյալներ միշտ ունենալու ենք: Հունիսի 14ը ընտրվել է, որովհետևա այդ օրը 1949 ին տեղի է ունեցել հայերի էթնիկական դեպորտացիա Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Հյուսիասային Կովկասից: Ստալինի հրամանով: Ըստ հրամանի դեպորտացվել են ՛՛նախկին դաշնակցականները՛՛, ՛՛նախկին թուրքահպատակները՛՛, այսինքն մեծ հաշվով՝ Ցեղասպանությունից փրկվածներն ու իրենց ժառանգները: Իրականում դեպորտացվել են նաև ՛՛այլոք՛՛: Մինչև այսօր մենք նույնիսկ դեպորտացվածների թիվը չգիտենք:
Դա առաջին դեպորտացիան չէր: Չհաշված Ղրիմի հայերին, համշենահայերին, ովքեր դեպորտացվել են պատերազմի տարիներին /համապատասխանաբար 1942 և 1944թթ./, ևս մեկ էթնիկական դեպորտացիա եղել է 1937ին, Հայաստանից և Ադրբեջանից: ԽՍՀՄում հայկական դեպորտացիաների թեման քիչ ծանոթ, հաճախ նույնիսկ անծանոթ թեմա է: Մինչդեռ դա մեր պատմության նույնիսկ ՛՛երեկը՛՛ չի, դառ ՛՛այսօրն՛՛ է: