Lurer.com-ը գրում է.

Մարտունի – Վարդենիս – Սոթք միջպետական(Մ-11) մայրուղու կմ 6,5-11,1 հատվածի անբարեկարգ վիճակի կապակցությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ճանապարհահատվածը ներառված է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով Համաշխարհային բանկի միջոցներով 2016թ. հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։

Ճանապարհահատվածի հիմնանորոգման համար մրցույթն արդեն հայտարարված է, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքում՝ http://www.mtc.am/edfiles/files/Haytararutyunner/Hraver%20_1.pdf:

Ըստ սահմանված ընթացակարգի՝ 25 օր հետո կմեկնարկեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել