Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանը մտադիր է զարգացնել իր ռազմական ենթակառուցվածքները հեռավոր Արևելքում, մասնավորապես Սախալինում և Կուրիլյան կղզիներում: «Գազետա» լրատվականի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Արևելյան ռազմական շրջանի ղեկավար Սերգեյ Սուրովկինը:
ՌԴ՝ հեռավոր արևելյան ռազմական քաղաքականությանը նվիրված իր ծավալուն անդրադարձում աղբյուրը փորձում է դիտարկել թե Ռուսաստանի համար այս տարածաշրջանում առավել վտանգավոր է Ճապոնիայի՞, թե՞ Չինաստանի քաղաքականությունը: Մասնավորապես, ըստ «Գազետա»-ի Կուրիլյան կղզիների պատկանելության խնդրի արծարծմանը զուգահեռ Չինաստանի ղեկավարը վերջերս այցելել է ՌԴ սահմանի մերձակայքում գտնվղ նախկինում վիճարկելի կղզիներից մեկը և տեղի զինվորականներից մեկին կարգադրել «կատարելագործել ռազմական ոճը»:
Բացի դրանից հեռավոր Արևելքում իր ռազմական ներկայությունը ամրապնդելու Կրեմլի մտադրությունը հաստատում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կուրիլների հարցով արված այն հայտարարությունը, թե Ռուսաստանը պատրաստ է շատ բան գնել, սակայն ոչինչ չի վաճառում: Այս համատեքստում Սերգեյ Սուրովկինը նշել է, որ Սախալինն ու Կուրիլները ռազմական տեսանկյունից խիստ կարևոր են Ռուսաստանի համար և հանդիսանում են երկրի արևելյան ֆորպոստ: Մասնավորապես ՌԴ զինված ուժերը մտադիր են Կուրիլյան կղզիախմբի Մատուա կղզում ստեղծել խաղաղ օվկիանոսյան նավատորմի բոլորովին նոր ռազմակայան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



