Artsakhpress.am-ը գրում է.

2016թ-ի ընթացքում ավելի քան 194 հազար ներգաղթյալներ ու փախստականներ Միջերկրական ծովով ժամանել են Եվրոպա:

Այս տվյալները ներկայացրել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ), գրում է ՏԱՍՍգործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ շուրջ 1,5 հազար մարդ զոհվել կամ անհետ կորել է՝ փորձելով հասնել եվրոպական երկրներ:

«ՄՄԿ-ի գնահատականներով՝ հունվարի 1-ից մայիսի 25-ը ծովով Եվրոպա է ժամանել 194 հազար 611 մարդ,  1475 մարդ զոհվել կամ անհետ կորել են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՄՄԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:

ՄՄԿ-ի տվյալների համաձայն՝ տարեսկզբից 156 հազար 157 մարդ ժամանել է Հունաստան, 37 հազար 363-ը՝ Իտալիա, 1063-ը՝ Իսպանիա, 28-ը՝ Կիպրոս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել