10-Ընկերական հանդիպման ժամանակ իտալական Աստի քաղաքում տանտերերի «Մասկիո» թիմի կենտրոնական հարձակվողը շեղ հարվածեց գնդակին, և նրա ոտքը դիպավ խոտածածկին: Այնքան ուժեղ, որ նա վնասեց ոտքը: Խաղից հետո մարզադաշտի աշխատակիցները, ուսումնասիրելով այն տեղը, որտեղ խոտածածկը վնասվել էր, գտան մարդու կմախք, որը, ինչպես պարզվեց, լուրջ պատմական գտածո էր: Արդյունքում ֆուտբոլիստը ստացավ գումար և շքանշան՝ հնէաբանության մեջ մեծ ներդրում կատարելու համար:

9-Բրիտանիայում մառախուղը սովորական երևույթ է: Բայց անսովոր է այն դեպքը, որը կատարվեց երկու շոտլանդական թիմերի միջև խաղում: Մառախուղը այնքան խիտ էր, որ խաղացողները երկար ժամանակ փնտրում էին գնդակը, ընկերներին, մրցակիցներին: Մի պահ մրցավարին թվաց, որ խաղացողները շատ են: Առաջին հերթին նա մոտեցավ պահեստայինների նստարանին և նկատեց, որ այն դատարկ է: Ինչպես հետագայում պարզվեց, խաղադաշտում այդ պահին գտնվել է 13 ֆուտբոլիստ ամեն թիմից:

8-Ամենաերկար ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունեցել 1881 թվականին երկու իռլանդական «Կալլինաֆերս» և «Ֆերրի» ակումբների միջև: Հաղթողը որոշվեց միայն......65 ժամ 1 րոպե խաղալուց հետո:

7-1969 թվականի նոյեմբերի 3-ին կայացել է ֆուտբոլի պատմության մեջ ամենակոպիտ հանդիպումը: Ֆուտբոլիստները այնքան համառ էին պայքարում գնդակի համար, որ մրցավարը ստիպված էր հեռացնել բոլոր 22 ֆուտբոլիստներին, ընդ որում մեկին խաղից հետո տեղափոխել են հիվանդանոց: Գլխավոր մրցավարը հեռացրել էր նույնիսկ եզրային մրցավարին:

6-Բոլորը գիտեն անգլիացիների մոլի ֆանատիզմի մասին: Նրանք իրենց սիրելի ակումբների համար պատրաստ են շատ բան զոհաբերել: Սակայն պարզվում է, որ ակումբներին երկրպագուների կողմից հասցված վնասը կազմում է 40 միլիոն ֆունտ ստերլինգ:

5-Ֆուտբոլը պետականորեն արգելված է 6 երկրներում, որոնցից են Կամբոջան, Աֆղանստանը և Գրենլանդիան: Ամերիկայի Յուտա նահանգում ֆուտբոլը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ խաղադաշտը պետք է լինի եկեղեցուց ոչ ավելի, քան 1,5 կիլոմետր հեռավորության վրա:

4-Հանդիպման ժամանակ քամին բերեց խաղադաշտ մի խումբ պարաշուտիստների: Նրանցից մեկը ընկավ դարպասապահի վրա այն ժամանակ, երբ վերջինս պատրաստվում էր տիրել գնդակին: Արդյունքում գնդակը հայտնվեց դարպասում: Մրցավարը, անտեսելով տուժող թիմի բողոքները, հաշվեց գոլը՝ պատճառաբանելով <> միջամտությունը:

3-Ինքնատիպ ռեկորդի հեղինակ է 60-ականներին իտալական «Բրեշիա» ակումբում խաղացող պաշտպան Մացիան: Խաղի 38-րդ վայրկյանին նա դարձավ ինքնագոլի հեղինակ՝ այդ վայրկյանին հեղինակելով ամենաարագ ինքնագոլը:

2-1969 թվականին Հոնդուրասի հավաքականը պարտություն կրեց Սալվադորի հավաքականի կողմից: Այս փաստը 8-օրյա պատերազմի պատճառ հանդիսացավ այդ երկրների միջև:

1-1891 թվականին իռլանդացի ֆուտբոլային մասնագետ Ջոն Պենալտին առաջարկեց խաղի կանոնների մեջ մտցնել տուգանային հարված, որը կկատարվեր կոպիտ խախտումների դեպքում սեփական տուգանային հրապարակում: Առաջին տուգանային հարվածը նշանակվեց Իռլանդիայի ազգային առաջնությունում: Այդ օրվանից այս հարվածին անվանում են պենալտի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել