Panorama.am-ը գրում է.
Ադրբեջանը իրավունք չունի ձեռք բերել 500 կմ հեռահարության օպերատիվ մարտավարական հթիռներ, եթե Ադրբեջանի հրթիռային և հրետանային զորքերի հրամանատարը իսկապես չգիտի այդ մասին, պետք է նշենք, որ կա Հրթիռային տեխնոլոգիաների կարգավորման ռեժիմ, որը ենթադրում է, որ այդ ռեժիմին անդամակցող երկրները իրավունք չունեն 300 կմ-ից ավելի հեռահարության հրթիռներ կամ դրանց տեխնոլոգիաները տրամադրել այլ երկրների: Այդ իսկ պատճառով Հայաստանն ունի մաքսիմալ 280-300 կմ. հեռահարություն ունեցող օպերատիվ մարտավարական հրթիռներ: Հետևաբար Ադրբեջանը չի կարող ձեռք բերել նման հրթիռներ: «Panorama.am»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի հրթիռա-հրետանային զորքերի հրամանատար Զահիդ Հուսեյնովի հայտարարությանը, նշել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նշենք, որ Զահիդ Հուսեյնովը հայտարարել է, որ Ադրբեջանը աշխատում է 500 կմ. հեռահարությամբ օպերատիվ մարտավարական հրթիռներ ձեռք բերելու ուղղությամբ:
«Մենք կարող ենք հարված հասցնել թշնամու ցանկացած օբյեկտի։ Եթե գերագույն գլխավոր հրամանատարը հրամայի՝ նաև Երևանին»,- ասել էր նա օրերս։
Փորձագետի համոզմամբ նման հրթիռներ ոչ մի երկիր չի տրամադրի, իսկ տեսականորեն կարող է Ադրբեջանը ձեռք բերել Հյուսիսային Կորեայի պես երկրից:
«Այս առումով քաղաքական տեսանկյունից Բաքուն կկանգնի բավական լուրջ խնդիրների առաջ: Առավել ևս, որ բաց է մնում այն հարցը, թե ինչ գործնական նշաակություն կարող է ունենալ Ադրբեջանի համար նման հրթիռների ձեռք բերումը և օգտագործումը Հայաստանի դեմ, քանի որ ի տարբերություն ԼՂՀ տարածքի, Հայաստանի տարածքի վրա նման գործողությունների իրականացումը ենթադրում է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դաշնակցային ողջ գործիքակազմի կիրառում»,- նշեց նա:
Անդրադառնալով Հայաստանի զինանոցում եղած օպերատիվ մարտավարական հրթիռներին Մինասյանը նշեց, որ Հայաստանը տիրապետում է լուրջ հրթիռային արսենալի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



