««ՉԻ» զրուցակիցն է գնդապետ Հարություն Ամիրխանյանը, որն ապրիլյան պատերազմի օրերին եղել է սահմանային շփման գծում գտնվող Մատաղիսի զորամասի հրամանատարը։

-  Տեղեկություններ եղան, որ Դուք վիրավորվել եք ոտքից։ Ինչպե՞ս և ինչ հանգամանքներում։

-      Ապրիլի չորսին մի խումբ            բարձրաստիճան սպաների հետ բարձրացել էի դիտակետ, տեղանքը ուսումնասիրելու նպատակով։ 100 մետր էինք հեռացել, երբ անօդաչու թռչող սարքը՝ «կամիկաձեն», հայտնվեց մեր գլխավերևում, մենք կրակ բացեցինք ու մեզ թվաց, թե գցել ենք այն։ Սակայն պարզվեց, որ սարքը հստակ հրահանգով ընկել է հրամանատարական կետի դիմաց՝ այրելով մի քանի մեքենա։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չունեցանը։ . Պարզվեց նաև, որ անօդաչու թոչող սարքը իր ղեկավարման կետին կորդինատներ էր փոխանցել մեր գտնվելու վայրի մասին, քանի որ հենց այդ պահին մեր մոտակայքում երկու արկ պայթեց։ Սպաների մի մասը վերևում էին՝ մեզանից շատ առաջ, մենք գտնվում էինք վերջում։ Արկերից մեկը ընկավ մեր մի խմբի ուղղությամբ, մյուսը՝ մեր։ Մենք անտեղյակության մեջ էինք։ Թվաց, թե մեր մյուս խմբում գտնվողները զոհվեցին, իրենց էլ, ինչպես հետո պարզվեց, թվացել էր, թե մենք այլևս կենդանի չենք։ Արկի պայթյունի հետևանքով կոտրվածքներ ստացանք ես և բարձրաստիճան սպաներից մեկը։ ճիշտն ասած, իմ մտքով չէր էլ անցնում,  որ   ստացածս   վնասվածքն այդքան լուրջ է, դիմանում էի ցավին, որովհետև միայն պատերազմ տեսած մարդը կարող է իմանալ, թե ինչ բան է այդ իրավիճակում ցավ զգալը։ էնպիսի հոզեվիճակում ես, էնպիսի իրադարձություններ են զարգանում, որ ոտքիդ ցավը դրանց համեմատությամբ չնչին բան    է   թվում։   Բայց   օրեցօր ոտքս ուռում էր, և ապրիլի 7-ին հնարավորություն ունեցա զինվորական ՛կոշիկս հանել, ստիպված էի կտրել այն։ Մեր զորամաս այցելած Տավուշի հոգևոր հովիվ Բագրատ Սրբազանը տեսնելով ոտքիս վիճակը, մեր մյուս սպաների հետ համոզեց ինձ, որ դիմեմ Մարտակերտի զինվորական հոսպիտալ Ռենտգեն հետազոտման արդյունքում պարզվեց, որ ոտքս փակ կոտրվածք ունի և պետք է այն գիպսով ֆիքսել։ Մինչև ապրիլի 20-ը ես մնացել եմ զորամասում։ Վնասված ոտքով դիրքերում եմ եղել, իմ զինվորների մոտ։ Դե, խրամատներում դժվար էր անթացուպերով անցնելը, և ես ստիպված էի լինում հենվել վնասված ոտքիս վրա, ինչի հետևանքով գիպսը կոտրվեց, ու բժիշկները ստիպված երկրորդ անգամ՝ գիպսով անշարժացրեցին ոտքս։

–Ձեզ ազատել են Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնից։ Ինչո՞ւ։


–Ստեղծված իրավիճակը թելադրում էր, որ հրամանատարը ամեն պահ, ամեն վայրկյան լինի դիրքերում ու խրամատներում, լինի դիտակետերում գտնվող իր զինվորի կողքին։ Սակայն քանի որ իմ քայլելու և տեղաշարժվելու հնարավորությունները սահմանափակվել էին, ԼՂ ՊԲ հրամանատարությունը հարմար գտավ ինձ փոխարինել մեկ ուրիշ հրամանատարի նշանակելով Մատադիսի զորամասի հրամանատարի պաշտոնում։

Շարունակությունը՝ քիչ անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել