Դեպքեր
1990՝ Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան ժամը 8:30-ին խորհրդային զինվորների և ազատամարտիկների բախումից զոհվեցին ազատամարտիկներ՝ Արսեն Հարությունյանը, Գարեգին Կարապետյանը, Սամսոն Հարությունյանը, Վազգեն Վարդանյանը, Խաչիկ Մալխասյանը և Էդիկ Պետրոսյանը, որից հետո խորհրդային բանակն իր անօրեն գործողությունները շարունակեց Էրեբունի խճուղում։

Ծնունդներ
1661՝ Նաղաշ Հովնաթան, բանաստեղծ
1882՝ Սիմոն Տեր-Պետրոսյան (Կամո), բոլշևիկ, հեղափոխական
1898՝ (Շամախիում) Ռուզաննա Վարդանյան, դերասանուհի
1927՝ Ֆրունզե Դովլաթյան, կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան
1932՝ Լիա Սաֆարյան, ճարտարապետ
1961՝ Մեխակ Մեխակյան, հայ ազատամարտիկ, հրամանատար
1974՝ Մուրադ Ալեքսանյան, արցախյան պատերազմի մասնակից

Մահեր
1891՝ Հակոբ Պարոնյան, գրող, երգիծաբան
1907՝ Գևորգ Չաուշ (Գևորգ Ղազարյան), ազգային-ազատագրական պայքարի հերոս
1937՝ Ատրպետ, (Սարգիս Մկրտչի Մուբայաջյան), հայ գրող և հասարակական գործիչ
1970՝ Օլգա Գուլազյան, դերասանուհի
1998՝ Ղազարոս Սարյան, կոմպոզիտոր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել